Չկա Մերձավոր Արևելքում մի տեղ, որտեղ Իսրայելը չկարողանա հասնել. Նեթանյահու
Իսրայելը կարող է հասնել Մերձավոր Արևելքի ցանկացած կետ։
Այս մասինն հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Չկա Մերձավոր Արևելքում մի տեղ, որտեղ Իսրայելը չկարողանա հասնել, չկա մի տեղ, որտեղ մենք պատրաստ չլինենք հասնելու մեր ժողովրդին և մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է վարչապետը:
Նեթանյահուն նաև դիմել է Իրանի ժողովրդին՝ իշխանություններին մեղադրելով տարածաշրջանն ամեն օր ավելի ու ավելի խորը խավարի ու պատերազմի մեջ ներքաշելու համար:
Կարծիքներ