Ակնոց կրող մարդիկ կորոնավիրուսից ավելի լավ են պաշտպանված. հետազոտություն
Պարզվում է՝ ակնոց կրող մարդիկ ավելի լավ են պաշտպանված կորոնավիրուսով վարակվելուց: Այս մասին հայտնում է The Sunday Telegraph-ը՝ վկայակոչելով հնդիկ գիտնականների հետազոտությունը:
Հետազոտության հեղինակները հարցում են անցկացրել COVID-19-ով 304 պացիենտների շրջանում եւ հայտնաբերել, որ նրանցից 19 տոկոսը ակնոց է կրում մեծ ժամանակահատվածում: Սա գիտնականներին մղել է այն եզրակացությանը հանգելուն, որ նրանք, ովքեր ակնոց են կրում օրական 8-ական ժամ, կորոնավիրուսով ավելի հազվադեպ են վարակվում:
Մասնագետների խոսքով՝ ակնոց կրող մարդիկ հազվադեպ են հպվում աչքերին: Միջինվիճակագրական մարդը ժամում միջինը 23 անգամ դեմքին հպվելու սովորություն ունի, նույն ժամանակահատվածում նա մոտ երեք անգամ հպվում է աչքերին, իսկ ակնոցը նվազեցնում է այդպիսի հպման հաճախությունը:
Հետազոտության հեղինակները նշել են, որ ակնոցը կարող է լինել պաշտպանական գործոն, որը նվազեցնում է լորձաթաղանթով վիրուսի փոխանցման հավանականությունը:
Կարծիքներ