Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարանի՝ Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են  Ապարանի՝ Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են #Ապարան խոշորացված համայնքի #Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600մ² տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

Նշենք, որ #Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 միլիոն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 միլիոն 503 հազար դրամ է:

#Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%՝ ՀՀ կառավարության ներդրումն է, 55%-ը կներդնի համայնքը՝ համայնքային բյուջեից:

Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:

Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 մ² մակերեսով ճանապարհներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում