«Ռուսաստանը միշտ կլինի Բելառուսի դաշնակիցը». Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ հղած իր ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը վախենում է կորցնել Բելառուսը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանը վախենում է կորցնել մեզ, քանի որ բացի մեզնից՝ նրա համար էլ չի մնացել ոչ մի իրական մերձավոր դաշնակից: Արևմուտքը նույնպես վերջին շրջանում սկսել է շատ առարկայական հետաքրքրություն ցուցաբերել մեր նկատմամբ»,-ասել է Լուկաշենկոն ժողովրդին ուղղված ուղերձում:
Լուկաշենկոն նշել է նաև, որ Ռուսաստանը, անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, միշտ կմնա Բելառուսի դաշնակիցը:
«Ռուսաստանը միշտ եղել է, կա և կմնա մեր մերձավոր դաշնակիցը՝ ով էլ լինի իշխանության Բելառուսում կամ Ռուսաստանում: Դա անհաղթահարելի գործոն է, այն խորը մտած է մեր ժողովուրդների մեջ: Նույնիսկ չնայած այն բանին, որ մեզ հետ եղբայրական հարաբերությունները փոխեցին գործընկերայինի, զուր»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ կմասնակցի ընտրություններին, նրա գլխավոր մրցակիցը լինելու է ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:
Կարծիքներ