Քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքել է կեղծ լուրերին

Քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքել է կեղծ լուրերին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

««Տիգրան Ավինյանը միացավ հակաեկեղեցական արշավին» վերնագրով տեղեկատվությունը, որում տարածված կարծիքը, առանց իսկությունը ճշտելու կիսում են նաև առանձին անձինք՝ չի համապատասխանում իրականությանը:

««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ» , «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից ս.թ. փետրվարի 27-ին ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու մասին:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 28.02.2024 թվականի որոշմամբ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 15-րդ հոդվածի` հանրային հավաք անցկացնելու մասին իրազեկումները` մուտքագրվելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են լիազոր մարմնի համացանցային կայքէջում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում