Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տան տանիք է այվել

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում տան տանիք է այվել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի մեկական մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում (100 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում