ԱՄՆ-ն առաջիկա օրերին կօգնի Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար

ԱՄՆ-ն առաջիկա օրերին կօգնի Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար

ԱՄՆ-ը ծրագրում է առաջիկա օրերին Ուկրաինային տրամադրել օգնության առաջին խմբաքանակը՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այս մասին երեքշաբթի օրը NBC- ին տված հարցազրույցում ասել  է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ մեկ շաբաթվա ընթացքում կարող ենք սկսել տրամադրել որոշ նյութեր՝ առաջին խմբաքանակը»,- ​​ասաց նա՝ անդրադառնալով լրագրողի հարցին։

Քիրբին հավելել է, որ այս օգնության առաքման հետ կապված մանրամասները վերջնական փուլում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում