Լիովին աջակցում եմ Նիկոլ Փաշինյանի ջանքերին. Միշել

Ես խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու համար Բրյուսելի մեր վերջին քննարկումները։
Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ վարչապետի հետ զրույցի ժամանակ խոստացել է աբողջական աջակցություն նրան և նրա բոլոր ջանքերին` նպաստելու խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին:
Հիշեցնենք, ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
Կարծիքներ