60-ամյա ավստրալացին գրպանի դանակով պայքարել է հսկայական կոկորդիլոսի դեմ
60-ամյա ավստրալացին գրպանի դանակով պայքարել է հսկայական կոկորդիլոսի դեմ։ Նա մի քանի անգամ հարվածել է կոկորդիլոսի գլխին, երբ վերջինս նրան քաշել է գետը, հայտնում է AFP-ը։
Վայրի բնության ներկայացուցիչները հայտարարել են, որ տղամարդու բախտը բերել է, որ ողջ է մնացել։ «Բարեբախտաբար նա փրկվել է չորսից չորսուկես մետր երկարությամբ կոկորդիլոսից: Ապրելու շանսերը գրեթե զրոյական են»,-ասել է Մեթ Բրայանը Քվինսլենդի Շրջակա միջավայրի պետական դեպարտամենտից:
Ավստրալիայում կոկորդիլոսների թիվը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ 1971 թվականին նրանք հռչակվել են որպես պահպանվող տեսակ, եւ վերջին տարիներին հարձակումների թիվն աճել է։
Կարծիքներ