ԱՀԿ-ից հայտնել են՝ երբ կնահանջի համավարակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական մասնաճյուղի ղեկավար Հանս Կլյուգեն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի ավարտը կախված է նրանից, թե որքան արագ ամբողջ աշխարհը «կսովորի ապրել» վարակի հետ։
«Երբ առողջապահական համակարգերը դադարեն ծանրաբեռնվել, COVID-19-ից հոսպիտալացումների և մահերի թիվը նվազի, ինչպես նաև հնարավոր լինի ամբողջությամբ մատուցել այլ բժշկական ծառայություններ, ինչպես նախկինում էր, ապա, միգուցե, համաճարակը նահանջի»:
«Տպավորություն ունեմ, որ բոլորը սկսեցին մոռանալ, թե ինչ է եղել ընդհանրապես։ Մեկ տարի առաջ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կանգ առավ»,- վրդովված ասել է նա։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 250 միլիոնը։ Այժմ ամենաբարդ իրավիճակն է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում և Մեծ Բրիտանիայում։ Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։
Պատվաստումը մնում է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։ Հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստված չէ։
Կարծիքներ