Վրաստանի վարչապետը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
«Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարչապետը շարունակելու է աշխատել հեռահար ռեժիմով։ Վրաստանի վարչապետի մոտ «օմիկրոն» շտամ է հաստատվել։ Կառավարության ղեկավարն իրեն լավ է զգում», – ասված է հաղորդագրության մեջ ։
Վարչապետն արդեն երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։ Առաջին անգամ Վրաստանի կառավարության ղեկավարը վարակվել է 2021 թվականի ապրիլին։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ղարիբաշվիլին պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։
Կարծիքներ