Հայաստանից ևս 38 տեղահանված է վերադարձել Արցախ
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:
Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 38 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել 52.096 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 68 հա տարածք, 7 կմ ճանապարհ, 29 բնակելի շենք, 18 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և ոչնչացվել:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 961,3 հա տարածք, 254,8 կմ ճանապարհ, 1002 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 968 պայթուցիկ առարկա:
Կարծիքներ