Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Փետրվարի 2-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Արթիկ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 46 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում