ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում. որքան գումար է կոմբինատը վճարել բյուջե
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Տվյալների համաձայն՝ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա համեմատ ավելի քան 29 միլիոն դրամով ավելացրել է հարկային վճարումները:
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կոմբինատը վճարել է 64 միլիոն 49 հազար 45 դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում։
ՊԵԿ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողները 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Կարծիքներ