Ավտոկռունկը բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել»-ին

Ավտոկռունկը բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել»-ին

Ապրիլի 6-ին՝ ժամը 17։54-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում ավտոկռունկը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շիրակի խճուղում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Դ․ Չ․) բախվել է Վանաձոր-Գյումրի երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Խ․ Հ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Ա․-ն (ծնված 1990-թ․) տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում