Թուրքիան վերադարձրել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է սովորական օտարերկրյա անձնագրեր ունեցող Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու մասին հրամանագիրը։ Պաշտոնական Դուշանբեն դեռ չի արձագանքել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Դոյչե Վելե»-ն։
«Որոշումն ընդունվել է օտարերկրացիների և միջազգային պաշտպանության մասին օրենքի հիման վրա և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է Թուրքիայի նախագահի հրամանագրի տեքստում։
Թեև վիզային ռեժիմի չեղարկման պատճառները հրամանագրում նշված չեն, լրատվամիջոցներն այն ուղղակիորեն կապում են Crocus City Hall-ում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետ, որտեղ կասկածվում են Տաջիկստանի քաղաքացիները:
Կարծիքներ