Բրազիլիայի դատարանը Telegram-ին 24 ժամ է տվել պահանջները կատարելու և արգելափակումից խուսափելու համար
Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը պատրաստ է չեղարկել երկրում Telegram մեսենջերն արգելափակելու իր որոշումը, եթե նրա վարչակազմը 24 ժամվա ընթացքում կատարի դատարանի պահանջները։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Globo հեռուստաալիքը։
Ի թիվս այլ բաների, դատարանը պահանջում է Telegram-ին նշանակել պաշտոնական ներկայացուցիչ Բրազիլիայում, որպեսզի զեկուցի ապատեղեկատվության տարածմանը հակազդելու միջոցառումների մասին։
Կարծիքներ