ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքներում

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքներում

Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը:
Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում