Լիբիական բանակը հատուկ գործողության ժամանակ չեզոքացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին

Լիբիական բանակը հատուկ գործողության ժամանակ չեզոքացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին

Լիբիայի հարավային Կատրուն շրջանում ռազմական օպերացիան ավարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի կալանավորմամբ: Այս մասին հայտնում է «Ալ-Հադաս» հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Լիբիայի ազգային բանակի ներկայացուցչին:

Նշվում է, որ գրոհայինների առաջնորդին անվանում են Աբու Մուազ ալ-Տաշանի: Բանակի ցամաքային մասերի և ավիացիայի հետապնդման ժամանակ ահաբեկիչը ծանր վիրավորում է ստացել: Ոչնչացվել է ծայրահեղականների 6 տրանսպորտային միջոց:

Երեկ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի ուժերը մարտական ավիացիայի աջակցությամբ ցամաքային օպերացիա են սկսել ահաբեկիչների դեմ Էլ-Գատրունում, որը գտնվում է Տրիպոլիից 500 կմ հեռու՝ անապատային շրջանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում