Վահան Քերոբյանը վստահ է, որ շուտով կլինի տեղական ապրանքների գների էական անկում
Հայաստանը չի կարող արտադրել ամեն ինչ և ներմուծված ապրանքների գնային համակարգի նկատմամբ հսկողություն սահմանել առանձնապես չի կարող։
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Վստահ եմ, որ շուտով կտեսնենք գների էական անկում։ Այն գների ուղղությամբ, որոնք տեղական արտադրանքի են վերաբերում, շատ լրջորեն աշխատում ենք Կենտրոնական բանկի հետ»,- ասաց նա։
Քերոբյանը նշեց՝ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: «Չեմ ասում չկա կոռուպցիա, կա ինչ-որ չափով, բայց այն համակարգային չէ, և կոռումպացված մարդիկ հաճախ հայտնվում են ճաղերի հետևում»,- ասաց նա:
Կարծիքներ