Պետության ներսում պետություն չի կարող լինել, ՀՀ-ում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն. Չախոյան
Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն։
Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ