«Դժվար թե մնամ ֆուտբոլի աշխարհում». Մխիթարյանը հացազրույց է տվել
«Ինտերի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հյուրընկալվել է Անդրեա Ռանոկիայի «Frog Talks» պոդկաստում և խոսել իր կյանքի և անցած ճանապարհի մասին․
«Ինտերում» առաջին իսկ օրվանից ես ինձ միշտ զգացել եմ ինձ ծանոթ վայրում, կարծես արդեն եղել եմ այստեղ մեկ այլ կյանքում, նույն թիմակիցների և երկրպագուների հետ: Դա ինձ ցնցեց. ես չէի հասկանում, թե ինչպես է դա հնարավոր: Ես խոսում եմ հինգ լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Ես մոռացել եմ գերմաներենը, քանի որ դա շատ դժվար էր, ես դրան լավ տիրապետում էի միայն «Դորտմունդում»՝ իմ երրորդ տարում: Խաղադաշտից դուրս ես վայելել եմ շախմատը. դա ինձ հնարավորություն է տալիս մտածել, հասկանալ, թե ինչպես շարժվել և ուր գնալ, փորձելով կանխատեսել մրցակցի հետագա քայլերը»,- ասել է Մխիթարյանը։
Մխիթարյանը նաև նշել է, որ երկու բարձրագույն կրթություն ունի, ինչպես նաև հասցրել է ծառայել բանակում։
Ռանոկիայի հումորով հարցին, թե քանի՞ տարեկան է այս ամենը հասցնելու համար՝ «ութսո՞ւն», Մխիթարյանը պատասխանել է. «Անձնագիրս ասում է, որ 35 տարեկան եմ»։
Հավաքականի ավագը խոսել է նաև իր ապագայից. «Այնքան շատ ծրագրեր ունեմ։ Դժվար թե մնամ ֆուտբոլի աշխարհում։ Կյանքում սովորելու շատ բան կա, չի կարելի ապրել միայն ֆուտբոլով։ Առաջին հերթին ես ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հետո ես ուզում եմ սովորել բաներ, որոնք օգտակար կլինեն կյանքում»։
Կարծիքներ