ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայց են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում էր։
Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում