Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով:

Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում