ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կա տուժած

ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կա տուժած

Օգոստոսի 30-ին, ժամը 23։34-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ.Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW 318» (վարորդ՝ Նարեկ Գ․), «Mitsubishi Airtrack» (վարորդ՝ Լևոն Ա․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ենոք Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ենոք Ա․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները Ենոք Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում