Մեծ Բրիտանիան չի ներդնի COVID-19-ի դեմ պատվաստումների անձնագրեր
Մեծ Բրիտանիան չի նախատեսում ներդնել պատվաստանյութի անձնագրեր նոր տիպի կորոնավիրուսի համար, Sky News- ի եթերում հայտարարել է պատվաստումների հարցերով նախարար Նադհիմ Զահավին:
«Մենք հաստատ չենք պատրաստվում այն (պատվաստումների անձնագիր) ներկայացնել որպես պատվաստանյութերի ներդրման ծրագրի մի մաս», – ասել է նախարարը:
Նա ավելացրել է, որ երկրի բնակիչները կկարողանան բժիշկից պատվաստման անցկացման փաստաթղթեր ձեռք բերել, եթե դրանք անհրաժեշտ լինեն այլ երկրներ մեկնելու համար:
Կարծիքներ