Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Խաչատրյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Վիգեն Խաչատրյան 72 տարեկան էր: Նախնական տեղեկություններով՝ պատգամավորը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

FreeNews-ի խմբագրությունը ցավակցում է Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և կուսակից ընկերներին:

Վիգեն Խաչատրյանի կենսագրությունը

Ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում:

1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ:

1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար:

1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար:

1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ: 1988-1990թթ.՝ ՀԿԿ Գուգարքի շրջկոմի 1-ին քարտուղար:

1996-1997թթ. եղել է Երեւանի փոխքաղաքապետ: 1997թ. ապրիլ-նոյեմբեր՝ ՀՀ Լոռու մարզպետ: 2007-2008թթ.՝ «Միկա Քորփորեշն» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

2008-2010թթ.՝ «Միկա» ՖԱ հասարակական կազմակերպության նախագահ: 2010-2017թթ.՝ «Յունիքորն Թրեյդ» ՓԲԸ տնօրեն:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ մանդատային եւ էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:

1994-1995թթ.` Սահմանադրական հանձնաժողովի անդամ: «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ:

1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995թ. հուլիս-1997թ. նոյեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1997թ. նոյեմբեր-1998թ. փետրվար՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1998թ. փետրվար-1999թ. մայիս՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում