«Կոռմ» և տեսարաններ. Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «օրվա կուրսով» աշխատող ու «շուխուռ» անող ընդդիմության մասին

«Կոռմ» և տեսարաններ. Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «օրվա կուրսով» աշխատող ու «շուխուռ» անող ընդդիմության մասին

«Օպերացիա Ղարիբ»-ը դեռ հորով-մորով չարած՝ արտախորհրդարանական՝ «օրվա կուրսով»  աշխատող ընդդիմությունը, փաստորեն,  ձախողեց նաև «Արարատ լեռան ստորագրություն» «օպերացիան»։ Երեկ մինչ ՀՀ վարչապետը ԱՄՆ-ում շարունակում էր իր հանդիպումները, հայկական լրահոսում էլ շարունակում էին դոմինանտ լինել նրա «ձախողված ամերիկյան այցի», Մեղրիի փոխանակման ձախողված պլանի մասին նոր վկայությունները և USAID-ի՝ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի  ձախողման մասին հրապարակումները (ՌԴ Պետդումայի խոսնակն էր ընդհուպ միացել արշավին և հայտարարում էր, թե սույն կազմակերպությունը ֆինանսավորել է հեղափոխություններ), ֆեյսբուքահայությանը նետվեց հերթական քարոզչական «կոռմը»՝  իքս քաղաքացուն հրաժարվել են սոցքարտ տալ, քանի որ  նա ունեցել է «պրոբլեմատիկ»՝  Արարատ լեռան ուրվագծով ստորագրություն։ Եվ մինչ դաշնակցապատկան կայքը օպերատիվ կերպով հարցազրույց  կվերցներ ստորագրության տիրոջից, ընդդիմադիր քաղակտիվիստներն էլ՝ Նաիրա Զոհրաբյանից  սկսած,  նախկին մի դեսպանով վերջացրած, հայրենասիրական պաթոսը քոքած, իշխանությանը կմեղադրեին  ապազգայնության, ուրացման, մանկուրտիզմի մեջ,   ՀՀ ՆԳՆ-ն օրվա վերջում հերքեց սենսացիոն լուրը։

«Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում»,- մասնավորապես նշված էր պատկան մարմնի պարզաբանման մեջ։

Քիչ առաջ էլ, «արարատասիրության»  պաթոսից գինովցած քաղակտիվիստներին  սառը ցնցուղի ենթարկեց ստորագրության տիրոջ կինը՝ կայքերից մեկին հաղորդելով՝ ամուսնու հայտարարությունը սուտ է, կեղծիք, ավելին՝ նա  այդ կեղծիքը պատմելիս  եղել է ոչ սթափ, այն է՝ հարբած վիճակում։

Ինչպես ասում են՝ ֆենիտա լա կոմեդիա։  

 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ  իշխանությունը կորցնելուց բացի նաև սեփական քաղաքական ու քաղաքացիական հեղինակությունը գետնովը տվող «ազգային-ազատագրական» ընդդիմության  մասին։ «Կոռմ» և տեսարաններ, ուրիշ ոչինչ։ 

 

Ի դեպ, «Ղարիբ օպերացիա»-ի աջակիցների հանրային ելույթներին հետևելիս տպավորություն է, որ նրանք կսկծում են և իրենց տեղը չեն գտնում այն պատճառով, որ դատարանն այդպես էլ կալանք չկիրառեց իրենց հերոսի՝ արցախցի (հատուկ շեշտում են վերջինիս ծագումը) Ղարիբ Բաբայանի նկատմամբ, որը, հիշեցնենք, օրեր առաջ տարածել էր Երևանում ադրբեջաներենով երգող իրանցիների տեսագրությունը։

 

 Դատարանի այս՝ «դավաճանական» որոշումը, ահա, ի չիք դարձրեց  այս «ապազգային իշխանության» դեմ բողոքի գործողություններ սկսելու «գյոզալական» առիթը։

Բա եղա՞վ։

 

 

 Civic.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում