ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN
Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներում հազար հավելյալ զինծառայողների տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժումը: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հեռուստաընկերությունը հայտնել է, որ իր աղբյուրների տեղեկությամբ՝ հավելյալ զորքերը կարող են տեղակայվել Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի տարածքում, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա:
CNN-ից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից բոլորը չէ, որ պատրաստ են նման քայլի գնալ:
Կարծիքներ