Նիգերիայում 240 կալանավոր է փախել բանտի վրա զինված հարձակումից հետո
Առնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել է Նիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդելէ Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հեռուստալիքի տվյալներով՝ անհայտ զինված անձինք սեպտեմբերի 12-ին, տեղական ժամանակով կեսգիշերին հարձակում են կատարել, նրանք փոխհրաձգություն են սկսել պահակախմբի հետ:
Հարձակման պահին բանտում պահվում էր 294 մարդ: Սկսվել է փախած բանտարկյալներին բռնելու գործողություն, կատարվում է միջադեպի հետաքննություն:
Կարծիքներ