Լուկաշենկոյի թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ հոկեյի մրցաշարում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիմը 9:4 հաշվով հաղթեց Գոմելի շրջանի հավաքականին՝ հոկեյի՝ նախագահական սպորտային ակումբների հանրապետական մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն:
Հատկանշական է, որ խաղին ակտիվ մասնակցել է նաև Լուկաշենկոն: Առաջին կեսում նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Նախագահի թիմի համար սա չորրորդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշարում: Մինչ այս թիմը հաղթել էր Վիտեբսկի (8: 2), Գրոդնոյի (8: 3) և Մոգիլևի (6: 2) շրջանների հոկեյիստներին:
Այս մրցաշարն անցկացվում է 14-րդ անգամ, որից 11 անգամ հաղթել է նախագահի թիմը: Մեկական անգամ մրցաշարում հաղթող են ճանաչվել Գոմելի ու Մինսկի մարզերի հավաքականները:
Կարծիքներ