Նիգերիայում գազ տեղափոխող բեռնատար է պայթել․ առնվազն 30 մարդ է զոհվել

Նիգերիայում գազ տեղափոխող բեռնատար է պայթել․ առնվազն 30 մարդ է զոհվել

Նիգերիայի Ագբոր քաղաքի գազալցակայանում գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 17-ը՝ տուժել, հայտնել է Nation թերթը:

Ականատեսի խոսքով՝ պայթյունի պատճառը բաժանվող խողովակում արտահոսքն է եղել։ Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, տուժել են կայանի հարևանությամբ գտնվող 30-ից ավելի տներ։

Տուժածները ստացել են ծանր այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում