3 ամսով փակ կլինի Գյումրու Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից Սպանդարյան ընկած ճանապարհահատվածը

Գյումրիում իրականացվելիք փողոցաշինական ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից եռամսյա ժամկետով փակ կլինի Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Ձիթողցյանների թանգարանի մոտից) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածը:
Այս մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը:
Շրջանցող ճանապարհ առաջարկվում է Տերյան-Սունդուկյան խաչմերուկով Սպանդարյան-Սունդուկյան խաչմերուկ՝ աջ, ձախ և ուղիղ ուղղություններով:
Կարծիքներ