Հայտնի է՝ ով կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հունվարի 27-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, թե ով կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին.
«Այո, որոշում կա, խմբակցությունը որոշում է կայացրել, որ Էդուարդ Աղաջանյանին այդ պաշտոնում կփոխարինի Սարգիս Խանդանյանը»,-ասել է նա՝ հավելելով,որ այդ մասին առաջիկայում խմբակցությունը կտեղեկացնի պաշտոնապես:
Կարծիքներ