Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում, փետրվարի 5-ի ժամը 17:30 դրությամբ,  ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում