Վրացի դիմորդներին թույլ է տրվել միասնական քննություններին մասնակցել առանց դիմակի
Վրաստանում միասնական ազգային քննությունները կանցկացվեն առանց դիմակի: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ըստ վարչապետի` դիմորդները մինչև քննասենյակի գրասեղաններին կմոտենան պաշտպանիչ դիմակով, սակայն քննությունն սկսվելուց հետո թույլ կտրվի հանել դիմակը, քանի որ սեղանները դասավորված կլինեն համապատասխան հեռավորությամբ և պատնեշներով պաշտպանված կլինեն:
Գախարիայի խոսքով՝ պատուհանները բաց կլինեն բոլոր քննասենյակներում, և եթե սենյակի ջերմաստիճանը գերազանցի 30 աստիճանը, կթույլատրվի նաև միացնել օդորակիչները:
Կարծիքներ