Թուրքմենստանի նախագահն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը

Թուրքմենստանի նախագահն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին է փոխանցել պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերը, հրավերն ընդունվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից հետո:

«Ես ողջույններն եմ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, նա ինձ խնդրեց դա անել և պաշտոնական այցով ՌԴ հրավիրել Թուրքմենստանի նախագահին: Նա ընդունել է հրավերը։ Հնարավոր այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով», - նշել Է Մատվիենկոն:

Նա նաեւ նշել է, որ Թուրքմենստանի ղեկավարն հետաքրքրվածություն է հայտնել տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում