Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին
Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա Է հղել Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը երկրի Սեյմի որոշման պատճառով, որը թույլ է տալիս ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Ռիգայի ազատագրողների հուշարձանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հաղորդագրություն է տարածել Լատվիայի ՌԴ դեսպանատունը:
ՌԴ դեսպանությունը իր վրդովմունքն է հայտնել երկրի ԱԳՆ-ին, որ Լատվիայի խորհրդարանը միակողմանիորեն դադարեցրել է խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին 1994 թվականի միջկառավարական համաձայնագրի 13-րդ հոդվածը:
13-րդ հոդվածում ասվում է, որ հաշվի առնելով միջազգային փորձը ՝ լատվիական կողմն ապահովում է Լատվիայի Հանրապետության տարածքում խորհրդային զինվորների հուշահամալիրների եւ գերեզմանոցների խնամքը, բարեկարգումն ու պահպանությունը:
Կարծիքներ