Ճապոնիան օդային ինքնապաշտպանության ուժերը կվերանվանի օդատիեզերական

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է իր օդային ինքնապաշտպանության ուժերը վերանվանել օդատիեզերական ուժերի։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը ։
Այս կերպ իշխանությունները ցանկանում են արտացոլել տիեզերական ոլորտի կարևորությունը ժամանակակից պայմաններում անվտանգության ապահովման համար։ 2020 թվականին օդային ինքնապաշտպանության ուժերն առաջին անգամ ունեցան տիեզերական ստորաբաժանում, որի խնդիրներն են հակազդել ճապոնական արբանյակների վրա հնարավոր հարձակումներին, ինչպես նաև կանխել դրանց բախումը տիեզերական աղբի հետ:
Ենթադրվում է, որ համապատասխան փոփոխությունները կարձանագրվեն ազգային անվտանգության նորացված ռազմավարության մեջ, որը նախատեսվում է հաստատել մինչեւ այս տարվա վերջ։ Զորքերի տեսակի անվանումը պաշտոնապես փոխելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ։ Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների անվանումը 1954 թվականին ստեղծվելուց հետո անգամ մեկ անգամ չի փոխվել։
Կարծիքներ