Կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին. Թորոսյան

 Կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին. Թորոսյան

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, կոչ անելով քվեարկել ՔՊ-ի օգտին։

Թորոսյանը, մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Հայաստանի մի շարք համայնքներում: Համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսում է օգոստոսի 31-ից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ բոլոր նման համայնքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը լինելու է թիվ 7-ը, նույնիսկ եթե այդ համայնքում ընտրություններին մասնակցում են 7-ից պակաս թվով քաղաքական ուժեր:
Ավագանիների մեր ցուցակները գլխավորում են կուսակցության վարչության որոշմամբ հաստատված մեր թեկնածուները, ում հաջողություն և արդյունավետ քարոզարշավ եմ մաղթում: 
Համայնքների ընտրողներին կոչ եմ անում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության` թիվ 7-ի օգտին, որպեսզի ապագա համայնքային իշխանությունները կառավարության հետ մեկտեղ էլ ավելի լայն թափով զարգացնեն մեր համայնքները, ինչի վառ ապացույցն է վերջին 4 տարիների մեր աշխատանքը համայնքներում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում