Քեթի Փերին նոր ալբոմ է թողարկել
Քեթի Փերին դստեր լույս աշխարհ գալուց ընդամենը չորս ամիս անց թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «Տիեզերական էներգիա»: Սկավառակը ներառում է վեց երգ: 36-ամյա երգչուհին իր նոր աշխատանքը նվիրել է դեկտեմբերի 21-ի՝ լույս 22-ի գիշերը Յուպիտերի և Սատուրնի ամենահազվագյուտ մերձեցմանը։
Երգչուհին ալբոմի շապիկը տեղադրել է Ինստագրամի իր էջում և մեկնաբանել. «Ես երկուշաբթի օրվա «Մեծ մերձեցումից առաջ կիսում եմ ձեզ հետ Տիեզերական էներգիան»:
Նախորդ անգամ Յուպիտերն ու Սատուրնը այդքան մոտեցել են միմյանց 1226 թվականի մարտի 4-ին, իսկ հաջորդ անգամ դա տեղի կունենա 2080 թվականի մարտի 15-ին:
Կարծիքներ