ԱՀԿ ղեկավարը կոչ է արել երկրներին կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով
Երկրները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունեն, պետք է կիսվեն դրանով մյուսների հետ, որպեսզի հնարավոր լինի արագ համատարած իմունիզացում ապահովել առողջապահության ոլորտի աշխատակիցների շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Ելույթ ունենալով կորոնավիրուսի ախտորոշման և բուժման հասանելիության ընդլայնմանը նվիրված ACT-Accelerator միջազգային գործընկերության մասնակիցների խորհրդակցության ժամանակ՝ Գեբրեյեսուսն ուշադրություն է հրավիրել այս հարցում միջազգային համագործակցության աճող տարրալուծման վրա:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է կառույցի կոչի մասին` առաջնահերթության սկզբունքով 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստել բուժաշխատողներին ողջ աշխարհում:
«Ներկայում պատվաստանյութ կիրառող երկրների 90 տոկոսը հարուստ երկրներ են»,- ասել է Գեբրեյեսուսը հավելելով, որ մինչ օրս ողջ աշխարհում իրականացված 130 մլն պատվաստումների երեք քառորդը բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի բնակիչների: Միևնույն ժամանակ մոտ 2,5 մլրդ բնակչությամբ 130 երկրներում մինչ այս պահը գեթ մեկ ներարկում չի արվել:
Կարծիքներ