Սիցիլիայում կրկին սկսվել է Էթնա հրաբխի ժայթքումը
Չորեքշաբթի կրկին գրանցվել է Էթնա հրաբխի ժայթքումը: Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ հարավ-արևելյան լանջի խառնարանից ժայթքումն ուղեկցվել է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով: Նոր ժայթքումը չի ազդել Կատանիայի միջազգային օդանավակայանի գործունեության վրա:
Համաձայն Երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի (INGV) մասնագետների հաշվարկների՝ խոսքը փետրվարի 10-16-ը բարձրացած հրաբխային ակտիվության մասին է:
Եվրոպայում գործող խոշորագույն Էթնա հրաբուխը գտնվում է մասնագետների մշտական ուշադրության ներքո: Որպես կանոն՝ դրա ակտիվացումը վտանգ չի ներկայացնում բնակչության համար:
Կարծիքներ