Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը. Ավանեսյան
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության մինչև 300 կրկնավարակ է եղել՝ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ըստ Ավանեսյանի՝ դրանք կրկնավարակ համարվելու համար վերլուծության անհրաժեշտություն ունեն:
Նախարարն անդրադարձավ նաև պատվաստման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջ ուժով լծված է մի շարք հարթակներով պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացն ապահովելուն:
«Այս պահին Կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս ընթացքը տանելու: Ներկայումս մենք «Կովաքս» հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և կնքված պայամնագիր, որի շրջանակներում պիտի ունենանք պատվաստանյութ: Բացի դրանից՝ ունենք երկկողմանի համաձայնություններ ՌԴ-ի հետ, որտեղից առաջիկայում ակնկալում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում, և պիտի ամբողջ թափով պատվաստումն իրականացնենք: Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առայժմ պատվաստվել է մոտ 600 մարդ:
Կարծիքներ