Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները

Վրաստանում այսօր մեկնարկել են «Sinopharm»-ով պատվաստումները

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր 30 բուժհաստատություններում սկսվել է «Sinopharm»-ով պատվաստումը: Ներգրավված են 33 պատվաստող բրիգադներ։ Մայիսի 5-ից նրանց կմիանան ևս 44 բուժհաստատություններ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ իմունիզացման խորհրդի որոշման համաձայն, 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են պատվաստվել «Sinopharm»-ով:

«Sinopharm» պատվաստանյութը ճանաչված է և օգտագործվում է շուրջ 45 երկրում: Չինաստանում և արտերկրում տրամադրվել է ավելի քան 200 միլիոն դոզա»,-հայտարարել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ուղիղ եթերում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Sinopharm» պատվաստանյութով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում