ՌԴ-ն բարեկամ երկրներին պարենամթերք կմատակարարի և՛ ռուբլով, և՛ նրանց արժույթով․ Մեդվեդև
Ռուսաստանը պարենամթերք և գյուղատնտեսական արտադրանք կմատակարարի միայն բարեկամ երկրներին` և ռուբլով, և՛ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնություններով։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Պարենամթերք ու գյուղմթերք կմատակարարենք միայն մեր բարեկամներին (լավ է, որ մենք շատ բարեկամներ ունենք, ու նրանք բոլորովին էլ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում չեն)։ Մենք կվաճառենք և՛ ռուբլով, և՛ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնություններով», - գրել է նա Telegram-ալիքում։
Բացի այդ, Մեդվեդևն առաջարկել է ընդլայնել ոչ բարեկամական երկրներից Ռուսաստան ներկրվող արգելված ապրանքների ցանկը` նշելով, որ ՌԴ-ն նման երկրներից ոչինչ չի գնի:
«Եվ նրանցից ոչինչ չենք գնելու, թեև առանց դա էլ 2014 թվականից չենք գնում, բայց ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ընդլայնել», - գրել է նա։
Մեդվեդևը նշել է, որ ՌԴ-ի պարենի մատակարարումներից շատ երկրներ են կախված, դա «լուռ, բայց ահարկու զենք է»։
Կարծիքներ