Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար

Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար

Չինաստանը Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին կոչ է անում իրատեսական դիրքորոշում ընդունել և ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար։

Ինչպես փոխանցում  է ՏԱՍՍ-ը այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։

«Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում մնում է անփոփոխ: Մենք միշտ կանգնած ենք եղել խաղաղության և երկխոսության կողքին և միշտ հավատարիմ ենք եղել խաղաղ բանակցություններին նպաստելու՝ հրադադարի հասնելու և հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտելու համար»,-նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը խաղաղության հասնելու համար, որպեսզի մարտերը որքան հնարավոր է շուտ ավարտվեն։

Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը շարունակում է աշխատել բոլոր կողմերի հետ և ջանքեր է գործադրում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու համար:

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի երկարաձգումն ու բարդացումը չի ծառայում կողմերի շահերին, և միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքեր գործադրի այս ճգնաժամի բացասական կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում