Աղբյուրը հայտնել Է Կազանի դպրոցում հրաձության հետեւանքով 11 զոհվածների մասին
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհ Է դարձել 11 մարդ, «Ինտերֆաքսին» հայտնել Է մի իրազեկ աղբյուր:
«Զոհվել Է 11 մարդ, եւս ավելի քան 20-ը դիմել Է բժիշկների օգնությանը: Ոմանք հրազենային վերքեր ունեն, մյուսները՝ քրոնիկական հիվանդությունների սրում սաստիկ սթրեսի ֆոնին»,- ասել Է աղբյուրը: «Ինտերֆասքն» այս տեղեկավության պաշտոնական հավաստում չունի: Ավելի վաղ աղբյուրը հայտնել Էր հրաձգության ինը զոհերի մասին:
Ավելի ուշ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, որը ժամանել Է պատահարի վայր, հավաստել Է յոթ մարդու մահը: Ինչպես հաղորդվել Է, մայիսի 11-ին Կազանում զինված հարձակում Է կատարվել դպրոցի վրա: Հարձակվողներից մեկին ձերբակալել են, մյուսը չեզոքացվել Է դպրոցի շենքում:
Կարծիքներ