Ո՞ր մթերքներից է ցանկալի հրաժարվել բարձր խոլեստերին ունեցող մարդկանց
Բարձր խոլեստերին ունեցող մարդկանց սովորաբար խորհուրդ է տրվում նվազեցնել հագեցած ճարպի քանակն իրենց սննդակարգում. համարվում է, որ դա օգնում է ավելի լավ վերահսկել խոլեստերինը եւ նվազեցնում է սրտի հիվանդությունների ռիսկը: Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրությունը ցույց է տվել այս խորհուրդների ոչ նպատակահարմարությունը:
Ըստ Medical Express-ի՝ Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընտանեկան հիպերխոլեստերինեմիան (գենետիկ հիվանդություն, որի ժամանակ մարդկանց խոլեստերինի մակարդակը միջինից 2-4 անգամ ավելի բարձր է) կենդանական ծագման մթերքներից, ինչպիսիք են միսը, ձուն եւ պանիրը, ինչպես նաեւ կոկոսի յուղից հրաժարում չի պահանջում։
Փորձագիտական խումբն ուսումնասիրել է ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով մարդկանց համար սննդային առաջարկությունները եւ եզրակացրել է, որ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգի օգուտների վերաբերյալ խորհուրդները հիքեր չունեն։
Մասնագետների կարծիքով՝ պետք է ընտրել շաքարի ցածր պարունակությամբ սնունդ, քանի որ ցածր ածխաջրերով սննդակարգն ամենաարդյունավետն է սրտի հիվանդության բարձր ռիսկով մարդկանց համար: Ուստի արյան շաքարն ավելացնող կերակուրները (հաց, կարտոֆիլ, քաղցրավենիք) պետք է նվազագույնի հասցվեն:
Կարծիքներ