Սերբիայում բողոքի ցույցեր են սկսվել նաև այլ քաղաքներում, տուժել են լրագրողներ. РИА Новости

Սերբիայում բողոքի ցույցեր են սկսվել նաև այլ քաղաքներում, տուժել են լրագրողներ. РИА Новости

Սերբիայի մի քանի քաղաքներում ընթացած բողոքի ցույցի ժամանակ լրագրողներ են տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ РТС հեռուստաալիքի լրագրողները հարձակման են ենթարկվել կորոնավիրուսի դեմ նոր միջոցառումներից դժգոհող ցուցարարների կողմից: Նովի Սադև քաղաքում չարագործները կոտրել են տեսախցիկը և վնասել օպերատորի ձեռքը, ևս մեկ օպերատոր տուժել է Նիշ քաղաքում:

Տուժածների, բերման ենթարկվածների վերաբերյալ այս պահին չի հաղորդվում: Սերբական ՆԳՆ-ն հրապարակել է անկարգությունների ընթացքում ոստիկանի տուժած լինելու մասին տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ցույցերը Բելգրադում սկսվել են երեքշաբթի երեկոյան, շարունակվել են նաև չորեքշաբթի: Հաղորդվում է, որ բացի մայրաքաղաքից, բողոքի ցույցեր են անցկացվել նաև սերբական այլ քաղաքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում